Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Քրիսթին Վայգանդին

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդին. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով զրուցակցին` փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների հաղթահարման գործում:

Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2021-2025 թթ. գործողությունների ծրագրին` փոխվարչապետը հատկապես կարևորել է մի շարք գործողությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված և հակամարտության ազդակիր համայնքներում բնակվող երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված մարդասիրական արձագանքի ներառումը:

Քրիսթին Վայգանդն, իր հերթին, գոհունակություն է հայտնել պետական կառավարման մարմինների հետ համագործակցության դինամիկայի վերաբերյալ, մասնավորապես` երեխաների իրավունքների մասով ընթացող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում` վստահություն հայտնելով երկկողմ առաջնայնություններին ու նպատակներին համապատասխան համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում` երեխաների կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև երեխաների իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության ուղղություններով: