Բրիտանացի հարյուրավոր հրշեջներ բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, գրում է Euronews-ը։ Նրանք կմիանան գործադուլների աճող ալիքին, որն ընդգրկում է ավելի ու ավելի շատ ոլորտներ՝ բուժքույրերից, ուսուցիչներից և իրավաբաններից մինչև երկաթուղու, նավահանգստի և փոստի աշխատակիցներ: Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում գնաճն արագացել է՝ գերազանցելով 11%-ը և հասնելով 41 տարվա ամենաբարձր մակարդակին՝ էներգիայի և պարենային ապրանքների …

