Պաշտոնյաների թանկարժեք նվերները կպետականացվեն. նոր օրենք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետը, նախագահը, նախարարները, պատգամավորներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց կանայք, ամուսինները, երեխաները, եղբայրներն ու քույրերը զրկվում են թանկարժեք նվերներ ստանալու հնարավորությունից, եթե նվերը տրվում է պաշտոնյայի լիազորություններից բխող գործառույթների շրջանակում։ Այսինքն՝ նախարարը կամ նրա ընտանիքի անդամը պետք է հրաժարվեն նվերից, եթե դա տրվում է պաշտոնյայից ցանկալի արտոնություն ստանալու նպատակով։

ԱԺ-ն այսօր կողմ քվեարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնյաները 60 հազար դրամից թանկ նվերները կփոխանցեն պետությանը։ Պաշտոնյաները կարող են մինչև 40 հազար դրամ արժեցող նվերներ ստանալ, սակայն դրանք պետք է հաշվառեն։ ԱԺ-ում նախագծին կողմ քվեարկած ոչ բոլոր պատգամավորներն էին տեղյակ, որ զրկվում են թանկարժեք նվերներից։

ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանն օրենսդրական փոփոխությունը կոռուպցիայի դեմ պայքարում դրական քայլ է համարում։ Միաժամանակ, նա մտահոգիչ է համարում այն դրույթը, որ պաշտոնյաներն ազատվում են հրապարակավ՝ հիմնականում պաշտոնական հանդիպումների ժամանակ ստացած նվերների հայտարարագրումից։

Օրենքն այլ կնճռոտ դրույթներ էլ ունի․ այն հնարավորություն է տալիս առանձին պաշտոնյաների ԿԿՀ-ի տվյալների բազայում հաշվառել նվերը, բայց հանրությանը տեղյակ չպահել։

Նախագծի նախնական տարբերակում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց շրջանակն ավելի լայն էր, բայց այն փոխվել է քվեարկությունից առաջ։ Պաշտոնյայի պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները կարող են ստանալ նվերներ՝ առանց գնային սահմանափակումների։

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը բացառում է կոռուպցիայի ռիսկը՝ նշելով, որ պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ կապ ունեցող անձինք ևս համարվում են փոխկապակցված։ ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ այս օրենսդրական փոփոխությամբ կանխելու են նաև խնամի-ծանթ-բարեկամների ճնշումները գործադիրում պաշտոն զբաղեցնողի վրա։ Օրինակ՝ եթե Կառավարության անդամը շահերի բախման հիմքով կաշկանդված է որևէ նախագծի «կողմ» կամ «դեմ» քվեարկել, քանի որ առնչվում է իր մեձավորի բիզնես գործունեությանը, ապա քվեարկության ժամանակ պետք է ինքնաբացարկ հայտարարի։

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված այս օրենսդրական փոփոխությունը ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ դեռևս 5 տարի առաջ արված առաջարկությունների հիման վրա։ Այս մարմինը նախորդ տարի անբավարար էր համարել իր առաջարկությունների հիման վրա իշխանությունների կատարած փոփոխությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան