Պետք է մշակույթ ձևավորենք, որ պաշտոնյաները շահերի բախման մասին ինքնակամ հայտարարեն. Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Բոլորը

Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց և ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնյաները 60 հազար դրամից թանկ նվերները կփոխանցեն պետությանը։

Պաշտոնյաները կարող են մինչև 40 հազար դրամ արժեցող նվեր ստանալ, սակայն դրանք պետք է հաշվառել։

Նշենք, որ նախագծի նախնական տարբերակում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց շրջանակն ավելի լայն էր, ինչը փոխվել է քվեարկությունից առաջ։ Պաշտոնյայի պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները կարող են ստանալ նվերներ առանց գնային սահմանափակումների։

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը բացառում է կոռուպցիայի ռիսկը` նշելով, որ պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք ևս համարվում են փոխկապակցված։

ՔՊ-ական պատգամավորն ասում է` այս օրենսդրական փոփոխությամբ կանխելու են նաև խնամի-ծանոթ-բարեկամների ճնշումները գործադիրում պաշտոն զբաղեցնողի վրա։ Օրինակ, կառավարության անդամը շահերի բախման հիմքով, եթե կաշկանդված է որևէ նախագծի կողմ կամ դեմ քվեարկել, քանի որ առնչվում է իր մերձավորի բիզնես գործունեությանը, ապա քվեարկության ժամանակ պետք է ինքնաբացարկ հայտարարի։

«Մենք պետք է այն մշակույթը ձևավորենք, որ պաշտոնյաները այնքան անաչառություն ունենան, որ շահերի բախման մասին ինքնակամ հայտարարեն, իսկ բացահայտման դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։