Գյումրիում այս պահին 2741 տնակ կա․ Վարդգես Սամսոնյան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում այս պահին 2741 տնակ կա։ Ըստ նրա՝ կա կառավարության որոշում, համաձայնի որի՝ մինչև 2027 թվականը Գյումրին տնակներից ազատելու են։

«Կառավարության 1601 N որոշմամբ մինչև 2027 թվականը կլուծվի տնակների հարցը։ Մեր քաղաքը տնակներից կձերբազատվի ու կունենանք գեղեցիկ քաղաք, մեր երազած քաղաքը։ Մենք էլ մեր հերթին օրուգիշեր աշխատում ենք, որ մեր քաղաքի բնակիչների սպասելիքներն արդարացնենք։

Տա Աստված խաղաղություն լինի, նման արհավիրքներ չլինեն, մնացած ամեն ինչ մարդու համար է, Աստծո կամոք, ամեն ինչ իր տեղը կընկնի և կկարգավորվի»,-ասաց քաղաքապետը։

Նա նշեց նաև, որ կառավարության այդ նույն որոշմամբ՝ անօթևան ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր՝ ԲԳՎ-ներ են տրվելու, սոցիալական բնակարաններ են կառուցվելու։

«Լուծումներ տրվելու են, մենք տնակներից վերջապես ձերբազատվելու ենք»,- ասաց քաղաքապետը։

Նա տեղեկացրեց նաև, որ մինչև 2023-ի փետրվարի 1-ը ունենալու են անօթևանների ճշգրտված թիվը․ ուսումնասիրություններ են անցկացնելու տնակներում ու պարզելու են յուրաքանչյուր ընտանիքի տնակում բնակվելու պատճառը։ Ըստ Սամսոնյանի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա ՝ քանի հոգուց է ընտանիքը բաղկացած, որ համայնքից են տեղափոխվել Գյումրի, և արդյո՞ք տնակում հայտնվել են տունը վաճառելու պատճառով։

Արմիկ Մովսիսյան