Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը։ «Նիդեռլանդներն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և հորդորում Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերսկսել խաղաղության բանակցությունները հնարավորինս շուտ»,- ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։ Էմմա Չոբանյան

