Աշխատաժողով՝ ՄՊՀ-ի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում Երևանում դեկտեմբերի 14-15-ը անցկացվել է «Հակամրցակցային համաձայնությունները և համակենտրոնացումները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Այս մասին տեղեկանում ենք ՄՊՀ մամուլի ծառայությունից։

Աշխատաժողովին մասնակցել են ՄՊՀ անդամները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ առևտրի, արդարադատության, հակամրցակցային համաձայնությունների դեպարտամենտների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ծրագրի պատասխանատուներին՝ ներդրված ջանքերի համար և ընդգծել, որ հակամրցակցային համաձայնություններն ու համակենտրոնացումները տնտեսական մրցակցության ոլորտի առանցքային հարցերից են, որոնք հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական/տնտեսական բաժնի ղեկավար Էլիսոն Հենան հույս է հայտնել, որ աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կկատարելագործեն հակամրցակցային համաձայնությունների և համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության իրենց պրակտիկ հմտությունները:

ՄՊՀ ներկայացուցիչներն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են Հայաստանում հակամրցակցային համաձայնությունների ընթացիկ պետական կարգավորումներին և կիրարկմանը, ինչպես նաև համակենտրոնացումներին առնչվող հիմնահարցերը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պատասխանատուները՝ ԱՄՆ հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ գործերում ընթացակարգային և կիրակման հարցերը, համակենտրոնացումների օրենսդրությունը, կարգավորումները և կիրարկումը, առանձին ուշագրավ վարույթներ և այլն: