Արցախը՝ բլոկադայի մեջ․ ինչպե՞ս Լաչինի միջանցքի բացմանը հասնել․ ՈւՂԻՂ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Արցախի տոտալ շրջափակում՝ կեղծ բնապահպանական պահանջներով, մատակարարվող գազի անջատում՝ հումանիտար աղետի ստեղծումով․ սա է վերջին օրերին ամենաքննարկվող հարցը։ Լաչինի միջանցքը փակելը մեկ դրվագ է ընդամենը Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից խաղաղ բնակիչների, հայկական բնակավայրերի ահաբեկման հետ կապված։

Ավելի քան երկու տարի Ադրբեջանը ռազմական հարձակումներ է իրականացրել ՀՀ-ի և Արցախի վրա։ Ալիևի ռեժիմը զավթել է տարածքներ ոչ միայն Արցախում, ինչպես, օրինակ, Խծաբերդը և Հին Թաղերը, Խրամորթը, Քարագլուխը և այլ բարձունքներ, այլև ՀՀ տարածքից է օկոպուցված ավելի քան 130 ք/կմ։ Պատերազմից հետո այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 121 հանցագործության դեպք է արձանագրվել՝ մարդկային և նյութական կորուստներով․ սպանվել է 18 անձ՝ 3 քաղաքացիական, 15 զինվորական, սպանության փորձի է ենթարկվել 132 անձ, 54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական, հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ, որից 16-ը՝ քաղաքացիական։ Սրանք Արցախի ՄԻՊ տվյալներն են 2022 թվականի նոյեմբերի դրությամբ։

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում մեղադրեց Բաքվին նոյեմբերի 9-ի հայտարարության «ուղղակի և կոպիտ» ոտնահարման համար։ Վարչապետն ահազանգեց՝ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է։ Արցախցիները չեն կարող ազատ տեղաշարժվել, փակվել են գազով ջեռուցվող դպրոցները, ընտանիքներ են ակամա կիսվել՝ մի մասը ՀՀ-ում, մյուսը՝ Արցախում են։ Բացի այդ, առողջական ծանր խնդիր ունեցող արցախցիները զրկված են դեղորայքից, խափանվում են պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները։ Արցախը հարկադրված է անցնել խնայողական ռեժիմի։

Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ն շատ հստակ կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը՝ բացելու Լաչինի միջանցքը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»։

Իսկ ահա պաշտոնական Մոսկվան, ում խաղաղապահների աչքի առաջ են Ալիևի ակտիվիստները փակել Լաչինի միջանցքը, մտահոգված է միջանցքի արգելափակմամբ՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը: Ռուս խաղաղապահներն աշխատանքներ են տանում Ադրբեջանի հետ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ի՞նչ պատճառներ ունի Արցախի շրջափակումն Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից, ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովվի անվտանգությունը, և ո՞րը պետք է լինի ՀՀ-ի անելիքն այս իրավիճակում։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։