ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը երեկ հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Բարձրաստիճան կոնգրեսականն այցելել է նաև ԵՊՀ գրադարան, ծանոթացել իր նախկին գործընկեր՝ ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին: ԱՄՆ պաշտոնյայի այցը և ԵՊՀ-ի և դեսպանության, ինչպես նաև այլ ամերիկյան հաստատությունների միջև …

