ՌԴ-ն պիտի՛ սանձի Ադրբեջանին, իրականացնի եռակողմ հայտարարության դրույթները. Արցախի ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի նախկին ՄԻՊ, ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ են նախաձեռնել Երևանում` ԱՄՆ–ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

Ակցիային մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Յուրի Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովասյանը։

«Ռուսաստանի դերաակատարությունն առավել քան կարևոր է՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որպես այդ հայտարարության կողմ, որպես Արցախում միակ միջազգային ներկայացվածություն, նաև որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից մեկը»,- ՌԴ դեսպանատան դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ նշեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախում գտնվող 2000 ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը խախտում 120 հազար արցախցիների իրավունքները։ Եվ այդ խախտումները պարբերաբար արձանագրվում են ՌԴ ՊՆ ամփոփագրերում։

ՌԴ-ն նաև տեսնում է, որ ադրբեջանական կողմը իրականացնում է նաև ռուսական խաղաղապահ զորակազմին որակազրկելուն ուղղված գործողություններ՝ նապակ ունենալով, որ 2025-ին խաղաղապահ զորակազմը դուրս բերվի Արցախից և Արցախի ժողովուրդը մնա առանց անվտանգության երաշխիքների։

ՌԴ-ն պետք է իր գործողություններով սանձի Ադրբեջանին։ Ռուսաստանը պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները և ձեռնարկի անհրաժեշտ գործողություններ՝ Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար»,- նշեց Ստեփանյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ-ն կարող է և ուզում է դա անել։

Մանրամասները՝ տեսանյութում։