Լաչինի փակմանը ՄԱԿ-ի արձագանքն ուշ էր, Փարիզինը՝ թույլ, Մոսկվայինը՝ ծիծաղելի, Իրանից, Վրաստանից՝ զրո․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Լաչինի միջանցքը փակ է մնում արդեն չորրորդ օրը։ Բաքուն ցեղասպան քայլեր է իրականացնում Արցախում ապրող հայերի նկատմամբ։ Այս և այլ հարցերի մասին Factor TV-ն զրուցել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

–Պարո՛ն Պետրոսյան, այն, որ միջանցքի փակումը հատուկ գործողություն էր Բաքվի կողմից, մենք հասկանում ենք։ Դրսում բոլորը հասկանո՞ւմ են դա։

-Դժվարանում եմ ասել, թե դրսում ինչպիսի իրավիճակ է։ Գուցե հասկանում են, բայց գոնե արձագանքները, դրանց մակարդակը և դրանց բովանդակությունը այնքան էլ հարիր չեն ստեղծված իրավիճակին։ Ես հասկանում եմ, որ այսօր աշխարհում այլ լրջագույն պրոբլեմ կա, որ պայմանավորված է Ուկրաինական ճգնաժամով, բայցևայնպես միջազգային հանրությունը, միջազգային ներկա իրավական-քաղաքական համակարգը պետք է պատրաստ լինեն գլոբալ տարաբնույթ սպառնալիքներին համարժեք արձագանքելուն։

Արդեն երրորդ օրվա վերջին միայն տեսանք ՄԱԿ-ի արձագանքը, որը պարզապես ծիծաղելի է։ ՄԱԿ-ի արձագանքը պետք է լիներ ճգնաժամի առաջացման հենց սկզբնական փուլում։ Նույնը՝ ԵԱՀԿ-ի հետ կապված, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ առանձին երկրների դիրքորոշումների մասով։

Եթե անգամ գնահատում ենք Ֆրանսիայի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի հետ կապված, նաև հղում անելով այն բանաձևերին, որ ընդունվել են Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից, այս պարագայում Ֆրանսիայի արձագանքը թույլ է։

Միացյալ Նահանգների դեպքում տեսնում ենք ինչ ցածր մակարդակի արձագանք էր՝ պետդեպի ներկայացուցչի մակարդակով։ Ռուսաստանի մասով ևս ծիծաղելի իրավիճակ է։ Իրանի կողմից պետք է ստանանք հստակ արձագանք, որը չկա։ Վրաստանի կողմից ևս չկա արձագանք՝ չնայած, որ տեղեկատվական դաշտում անընդհատ անդրադարձեր լինում են։

–Հասկանալի է, որ ռուսներից պահանջներ կան՝ մեծ պահանջներ։ Մենք մեր ներսում, մեր իշխանություններից, մեր ընդդիմությունից, մեր սփյուռքից, ինքներս մեզնից ի՞նչ պահանջներ ունենք։

-Առաջին հերթին պետք է հասկանանք, որ այս ամենի մեղավորը մենք ենք։ Այսինքն ակնկալիքներ պե՛տք է լինեն այլ խաղացողներից, բայց դա մե՛զ համար է կենսական խնդիր։ Մեր հայրենակիցների մի հատված այսօր գտնվում է լրջագույն հոմանիտար ճգնաժամի պայմաններում, այսինքն մե՛նք էստեղ անելիք ունենք։

Հասկանալի է, որ ինքներս այսօր չենք կարողանում մեր ռեսուրսներով լուծել այս խնդիրը։ Դրա լուծման միակ եղանակը պատերազմն է, ցավոք սրտի, ուրիշ եղանակ չկա։ Այսինքն մենք կարող ենք Լաչինի միջանցքի կամ Արցախի, արցախահայերի անվտանգությունն ապահովել բացառապես մի եղանակով՝ երբ այդ ճանապարհի վերահսկողությունը կլինի մեր ուժերի ներքո։ Բայց դա, ցավոք սրտի, չենք կարող անել։

Հիմա եթե այս ելակետից ենք դուրս գալիս, ուրեմն մեր հիմնական աշխատանքը պետք է լինի դիվանագիտության դաշտում և հանրային ու սփյուռքի ակտիվության ուղղություններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան