Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այցի ընթացքում Բայրամովը մի շարք հանդիպումներ է ունենալու։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին։ Էմմա Չոբանյան

