ՌԴ-ն ԱԳՆ-ն հուսով է, որ Թուրքիայում գազային հանգույցի ծրագիրը կիրագործվի

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան հուսով է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման ծրագիրը կիրականացվի, քանի որ դա արտադրողների և սպառողների շահերից է բխում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Գազային հանգույցի մասով՝ դա բացարաձակ բաց գաղափար է։ Մենք հուսով ենք, որ այն կիրագործվի։ Դա կբխի բոլորի շահերից՝ ինչպես գազ արտադրողների, այնպես էլ սպառողների, եթե լինի ռացիոնալ պահվածք նրանց կողմից, որոնք իսկապես գազով հետաքրքրված են»,- ասել է Գրուշկոն։

Նա նշել է, որ այսօր շատերը, հատկապես՝ Արևմուտքում, խոսում են կանաչ էներգիային անցման մասին, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ այդ փուլը չի կարող իրականացվել նույն արագությամբ ու ծավալներով, ինչպես մտածել են «առանց ածխածնի աշխարհի մասին երազողները»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել էր գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան