24 Հունիս 2022 | 22:52
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը
Հունիսի 24-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1986 թ.) …