Նախարարը չի կարող քաղաքական հրահանգներ տալ ոստիկանությանը․ արդարադատության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված է ոչ միայն միջազգային, այլ նաև Հայաստանի փորձը: Ազգային ժողովում Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին նախագծի քննարկման շրջանակներում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչպես է պաշտպանվելու ոստիկանությունը քաղաքականացումից:

«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմքում դրված է ոչ միայն միջազգային, այլ նաև մեր փորձը: Այո, ընկալվում էր այն միտքը, որ ոստիկանությունը օրվա իշխանությանը ծառայող գործիք էր, և հետևաբար, քաղաքական երանգներ էին հաղորդվում աշխատանքին:

Այս բարեփոխումները հենց տանում են նրան, որ ոչ թե օրվա իշխանությանը ծառայող գաղափարը արմատանա, այլ՝ հակառակը: Նոր ոստիկանությունը պետք է հանրությանը ծառայություն մատուցող ոստիկանի կերպար բերի մեր հասարակությանը: Կարծում եմ, որ մեր բարեփոխումներն այդ տեսանկյունից բերում են շոշափելի արդյունքների»,- նշեց փոխնախարարը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է ներդնել պատասխանատվության հստակ դերերի բաշխում:

«Ոստիկանապետը պատասխանատու կլինի ծառայության ամենօրյա գործունեության համար և կիրականացնի ծառայության անմիջական ղեկավարումը, իսկ նախարարը չի կարող քաղաքական հրամաններ կամ հրահանգներ տալ ոստիկանությանը, բայց նա կլինի քաղաքական պատասխանատուն, որը կգա Ազգային ժողով և կպատասխանի խորհրդարանական վերահսկողությանը վերաբերվող հարցերին»,-  եզրափակեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։