Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների և Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչների հանդիպումը

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության ԱԳ նախարարների և Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) գործընկերների հանդիպումը: Այս մասին ասված է ԵՄ կայքում հրակարակված հաղորդագրությունում։

Նիստը վարելու է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը կմասնակցի նաև եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։

Նշվում է, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի ապագան, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի հետևանքներն ու անվտանգության վերաբերյալ մարտահրավերներն ամբողջ տարածաշրջանի համար։

Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն այն մասին, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը հետագայում խթանել կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում: Նախարարները կքննարկեն, մասնավորապես, հարցը՝ ինչպես լավագույնս աջակցել գործընկերների դիմակայունությանը, ինչպես ԵՄ-ին և նրա արևելյան գործընկերներին ավելի մերձեցնել և ապահովել օրենքի ու բարեփոխումների գերակայությունը տարածաշրջանում:

Տաթև Ֆռանգյան