Նախիջևանցի պաշտոնյաները տարվել են Բաքու՝ հարցաքննության

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Նախիջևանի կապի և նոր տեխնոլոգիաների նախարար Վուսալ Սևդիմալիևը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ձեռնարկատերերի համադաշնության խորհրդի նախագահ, Cahan Holding ընկերությունների միության նախագահ Վուգար Աբասովը տարվել են Բաքու՝ հարցաքննության, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանց կասկածում են հարկերից խուսափելու, մաքսանենգության և այլ հանցագործությունների մեջ։ Հարցաքննությունից հետո նրանց վերադարձրել են Նախիջևան՝ հետագա ստուգումների համար։

Հիշեցնենք, որ Բաքվի կողմից Նախիջևանի ինքնավար մարզի վրա ճնշումները վերջին շրջանում ուժեղացել են։ Նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով վերացվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական մաքսային կոմիտեն։ Փոխարենը Մաքսային պետական կոմիտեի կազմում կգործի Նախիջևանի գլխավոր մաքսային վարչությունը։

Հավելենք, որ վերջերս լուծարվել է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել է Ադրբեջանի ՊԱԾ Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։

Նախիջևանի կառույցներն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու՝ Ալիևի քայլերը բուռն քննարկումներ են առաջացրել երկրում։ Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներ էլ տեղեկություններ են տարածում, թե Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Տաթև Ֆռանգյան