Տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում կայացավ «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները։ Միջոցառումը կազմակերպվել է ՋԱՀ-ի, Նինոծմինդայի …

