Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ընդդիմադիր կուսակցության գործիչներին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Անկարայի Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Կենտրոնական գործադիր խորհրդի 11 նախկին անդամների դեմ՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար, գրում է Duvar-ը։

Հայցով պահանջվում է նրանց դատապարտել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը վերնագրված է որպես «Թուրքականությունը վիրավորող»՝ 2021 թվականի ապրիլի 24-ին HDP-ականների կողմից արված մամուլի հայտարարության համար, որտեղ նրանք հիշատակել են Հայոց ցեղասպանությունը։

«Օրենքի գերակայությունը չի պաշտպանում Թուրքիայի Հանրապետության սահմանադրության և օրենքների համաձայն ստեղծված քաղաքական կուսակցության անդամներին թուրք ազգի դեմ գործունեություն ծավալելուց»,- ասվում է մեղադրանքում։

Նշվում է, որ ապրիլի 24-ի հայտարարության մեջ նշված խոսքերը կասկածի տակ են դնում Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը, և որ, Սահմանադրության համաձայն, պատգամավորները պարտավոր են ծառայել թուրք ազգի և պետության շահերին համապատասխան։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ երկրի Արդարադատության նախարարությունը HDP-ի քաղաքական գործիչներին դատարանի առաջ կանգնեցնելու համար անհրաժեշտ թույլտվություն է տվել։

Էմմա Չոբանյան