Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը, շեշտել նրա նախաձեռնողականությունն ու գիտելիքներն ու փորձը հնարավորինս պետության զարգացմանը ծառայեցնելու մեծ ցանկությունը:

«Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, հաստատ մեզ լավ խորհուրդներ կտար և օգտակար կլիներ, բայց իհարկե, միաժամանակ, համոզված եմ նաև, որ այն, ինչ նա թողել է ինստիտուտում, այն ավանդույթները, որ կարողացել է ստեղծել, դրանք շարունակություն կունենան»,-շեշտել է նախագահը: