Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն ասել է, որ գործակալությունը «ազգային անվտանգության մտահոգություններ ունի» TikTok-ի հետ կապված, գրում է Ամերիկայի ձայնը: Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ չինական ընկերությունը աշխատում է ԱՄՆ կառավարությունից երկրում իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու շուրջ: Կոնգրեսում հնչած հայտարարությունում Ռեյը նշել է, որ այս մտահոգությունները մասամբ կապված են «չինական կառավարության կողմից …

