ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Էրդողանի մտերիմ գործարարի նկատմամբ՝ Իրանի նավթի առևտրի հետ կապված

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք գործարար Սըթքը Այանի դեմ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հարյուր միլիոնավոր դոլարների նավթային առևտրային ցանց գործարկելու համար։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործընկեր Այան, նրա որդին ու մեկ բարձրաստիճան լեյտենանտ  ԱՄՆ գանձապետարանի սև ցուցակում են ներառվել, սառեցվել է ԱՄՆ իրավասության տակ գտնվող ցանկացած ակտիվ, դա կխոչընդոտի նաև նրանց մուտքը համաշխարհային ֆինանսական և առևտրային շուկաներ։

Գանձապետարանը հայտնել է, որ Այանն օգնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Քուդս» ուժերին՝ կազմակերպելով նավթի վաճառքն ու մատարարումը Չինաստան և արևելյան Ասիայի այլ գնորդներին, Եվրոպա և ԱՄԷ։

Նշվում է, որ նա նաև օգնել է վաճառքից ստացված հասույթը տեղափոխել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս։ Այանն օգտագործել է Ջիբրալթարում գրանցված իր ASB ընկերությունների խմբի ցանցը՝ թաքցնելու նավթի ծագումը և վճարումների նպատակակետը:

Այանը նաև օգտագործել է իր ընկերություններից մեկը՝ Պանամայի դրոշով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար հեղուկացված բնական գազի լցանավ գնելու նպատակով:

Հավելենք, որ պատժամիջոցների ցանկում են նաև Քասըմ Օզթաշը՝ ASB Group-ի բարձրաստիճան պաշտոնյա, որը «ուղղակիորեն զբաղվում է Այանի բիզնեսի մեծ մասով», և Այանի որդին՝ Բահադդին Այանը:

Էմմա Չոբանյան