Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է: Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով: Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»,- գրել է Ավինյանը։

