Պոտենցիալ վտանգ՝ հանուն սպորտային տեսքի. աշխարհի շատ երկրներում արգելված ստերոիդների սպառումը Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում մասնավոր մարզասրահներում, օնլայն հարթակներում, սպորտային սննդի խանութներում և դեղատներում անարգել վաճառվում են ստերոիդներ, որոնց օգտագործումը հաճախ չի վերահսկվում մասնագետի կողմից, իսկ մարզասրահներում աշխատող մարզիչների զգալի մասն էլ չունի մասնագիտական որակավորում։ Սա հանրային առողջության համար ահագնացող խնդիր է՝ ահազանգում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ Նա կարծում է, որ ստերոիդների ազատ վաճառքը պետք է արգելել։

«Դա իրանից մեծ վտանգ ա ներկայացնում, որովհետեւ էդ երիտասարդ, պատանի, դեռահաս երեխաները՝ չիմանալով դրա հետեւանքները, նաեւ շատ անգամ ինձ թվում ա մարզիչներն էլ չեն իմանում դրա հետեւանքները, եւ ինքը ազատ վաճառքի համար կարծում եմ պետք ա լինի անթույլատրելի» ,- ասում է ռեկտորը։

Խիթարյանը նշում է արագ արդյունքի հասնելու համար անչափահասներին ստերոիդներ վաճառելու դեպքեր, որոնք, նրա գնահատմամբ՝ կարող են վնաս հասցնել օրգանիզմին։

«Ինչպե՞ս կարելի ա, ասենք, 15-16 տարեկան երեխային առաջարկել, առանց ծնողի թույլտվության, ձեռք բերել էդ ստերոիդները, ինչ ա իրա մարմնի կառուցվածքի առումով ավելի արագ հաջողության կհասնի»,- ասում է Դավիթ Խիթարյանը։

Ստերոիդները, ինչպես եւ սպորտային սնունդը, մկանային զանգվածի ավելացման համար են կիրառվում, սակայն ստերոիդները քիմիական բաղադրություն ունեն։ Թեպետ Հայաստանում սպորտով զբաղվողների և, մասնավորապես, բոդիբիլդերների շրջանում ստերոիդները մեծ տարածում ունեն, բայց ոչ ոք չցանկացավ նկարահանվել, զգուշանալով առողջության համար վնասակար նյութի օգտագործման մասին հանրայնորեն խոսելուց։

Եվրոպական միության ամբողջ տարածքում ստերոիդների վաճառքը և արտադրությունը արգելված է: Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում ստերոիդներ կարող են գնել միայն բժշկի դեղատոմսի առկայության դեպքում։ Ստերոիդներն ազատ վաճառվում են Եգիպտոսում, Թայլանդում, Կոլումբիայում, Հնդկասկանում, ինչպես նաև Հայաստանում։ Սննդամթերքի անվտագության տեսչական մարմինը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ ստերոիդների վերահսկողություն չի իրականացվում, քանի որ դրանք սննդամթերք չեն։ Իսկ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Արծվիկ Բալոյանը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է, որ ստերոիդների վերահսկողությունն իրենց գործառույթներից դուրս է։

List.am-ում կան տարբեր տեսակի ստերոիդների և հավելումների վաճառքի գովազդներ։ Հայտարարություններում նշված է, որ դրանք օգտակար են եւ չեն ունենում կողմնակի ազդեցություն։ Սոցիալական ցանցերում սպորտային սննդի խանութներն ակտիվ գովազդում են իրենց ապրանքանիշերը, որպես դրական արդյունքի համար անհրաժեշտ բաղադրիչներ։

Մինչդեռ, ստերոիդների ընդունումը խանգարում է օրգանիզմի՝ սեփական հորմոնների արտադրման կարողությանը՝ ասում է Ֆիզիկական կուլտուրային եւ սպորտի պետական ինստիտուտի բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի վարիչ, սպորտային բժիշկ Նունե Տեր-Մարգարյանը։ Բացի դրանից, հավելումները, ոչ չափավոր օգտագործման դեպքում, առաջացնում են նյութափոխանակության խնդիրներ։

«Պատկերացնում եք, որ ասենք, եթե անաբոլիկ ստերոիդներ են ընդունում կանանց վրա դա մի այլ կերպ է ազդում, տղամարդկանց՝ այլ։ Տղամարդիկ իրենց սեփական այսպես ասած արտադրամասը փաստացի փակում են եւ դա հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ասենք սերունդ ունենալու համար։ Աղջիկների մոտ հակառակը, կարող է իրա մորֆոտիպը փոխվել եւ գնա ավելի դեպի տղամարդկանց մորֆոտիպի, որը բոլորովին ցանկալի չի» ,- ասում է սպորտային բժիշկը։

GoFit ակումբի տնօրեն Հովհաննես Ավագյանի խոսքով՝ իրենց ֆիթնես ակումբում ստերոիդներ չեն վաճառվում։ Հովհաննեսի կարծիքով՝ ստերոիդների վաճառքը պետք է քրեականացվի։

«Փորձը ցույց է տալիս որ 17, 18, 19 տարեկան պատանիներ, դեռահասներ էսպես ասած, երբ որ սկսում են մարզասրահներում մարզվել եւ տեսնում են սիրուն մարմինով տղա իրանք ուզում են շուտ հասնել նույն արդյունքի, իսկ երբեմն մարզիչները չարաշահում են իրենց մասնագիտական գիտելիքները եւ վիտամինների անվան տակ ստերոիդներ են վաճառում, որպեսզի նրանք շուտ հասնեն իրենց արդյունքին, հենց էդ մարզիչի իմիջի համար» ,- ասում է Հովհաննես Ավագյանը։

Թութունջյան ֆիթնես ակումբի հիմնադիր, տնօրեն Գեւորգ Թութունջյանն ասում է՝ իրենց ակումբում ստերոիդներ նույնպես չեն վաճառվում, բայց ըստ Թութունջյանի՝ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողները չեն կարող հասնել լավ արդյունքի, եթե չօգտագործեն ստերոիդներ։

«Էտի որ ըտենց ասում են ստերոիդ, ստերոիդ էտի ըտենց էդքան էլ վտանգավոր բան չի, եթե մարդ գրագետ ունի բժիշկ՝ սպորտի բժիշկ, գրագետ օգտագործում է, եւ իրա օգտագործումը ծառայում ա նպատակին» ,- ասում է Թութունջյան ֆիթնես ակումբի տնօրենը։

Թութունջյանը նաեւ նկատում է, որ ստերոիդների վաճառքի վերահսկողության համար բավարար չէ միայն սպորտային ակումբների կամ խանութների վաճառքի սահմանափակումը կամ արգելումը, անհրաժեշտ է ընդհանրապես արգելել կամ վերահսկել ներկրումը։

«Պետք ա պետությունը, նենց քայլեր ձեռնարկի կամ մշակի, որ մարդը չծախի, կամ ասենք հետեւի որ տան մեջ մարդիկ կան, որ տան մեջ են սարքում ստերոիդները։ Մարդ կա Վրաստանի սահմանից ա անցկացնում կաշառքով ստերոիդները, թող ըտենց հետեւեն, ոչ թե զալերը հետեւեն, որովհետեւ, եթե իրանք զալերը հետեւեն, որ ստերոիդի վաճառք չլինի, մարդիկ կարան զալերում չվաճառեն իրանց ապրանքը, վաճառեն դրսում՝ փողոցը» ,- ասում է Թութունջյանը։

Անդրադառնալով՝ ֆիթնես ակումբներում որակավորում չունեցող մարզիչների աշխատանքին, նա նշում է, որ իր ակումբում աշխատանքի է ընդունում միայն իր մոտ վերապատրաստված մարզիչներին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Կարեն Գիլոյանը հաստատում է, որ մասնավոր մարզադպրոցներում եւ ֆիթնես ակումբներում կան մարզիչներ, որոնք չունեն մասնագիտական որակավորում։

«Դրանք, որպես օրենք, ինքնահռչակ, նկուղներում կամ մասնավոր մարզադպրոցներում հավաքվող, մոլորության մեջ գցելով ժողովրդին, որովհետեւ շատ հեշտ են հաջողություն գրանցում։ Շատ հեշտ գոտի են տալիս, շատ հեշտ տանում են անհասկանալի ծագման մրցաշարի։ Հետ են գալիս ասում են Ձեր որդին աշխարհի չեմպիոն է դարձել 12 տարեկանում, ենթադրենք էլի»,- ասում է Կարեն Գիլոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հանձնարարություն կա մշակել մարզիչների ատեստավորման գործընթաց։ Ըստ Գիլոյանի՝ ամբողջովին չէ, բայց մեծ մասամբ խնդիրն այդպիսով կլուծվի։ Մինչդեռ ստերոիդների ազատ վաճառքի արգելք Հայաստանում դեռ չի նախատեսվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Հովսեփյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: