Նոյեմբերի 20-ին` ժամը 16։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է …

