Ալիևն արդեն անցել է «Նախիջևանի խանի» ընտանիքի անդամներին․Նախիջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Լուրեր

31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 09:45
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի  իշխանությունների կողմից վերադասավորումները շարունակվում են, որոնք արդեն հասել են «Նախիջևանի խան» Վասիֆ Թալիբովի ընտանիքի անդամներին։

Մասնավորապես, նախօրեին Նախիջևանի պետական ​​համալսարանի կայքից անհետացել է Սեյմուր Թալիբովի անունը։ Նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի կրտսեր որդին է։ Մինչ այդ, Սեմուր Թալիբովը զբաղեցնում էր համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի պաշտոնը։ Այս պաշտոնը ներկայում նշված է որպես թափուր:

Հավելենք, որ դեռ օրեր առաջ ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սեյմուր Թալիբովն ազատվել է պրոռեկտորի պաշտոնից։ Բացի այդ, ադրբեջանական տարբեր լրատվականներում տեղեկություններ էին հայտնվել, որ հենց Վասիֆ Թալիբովն է հրաժարականի դիմում գրել, սակայն այս լուրի պաշտոնական հաստատում չկա։

Մինչ այդ, տարածաշրջանի պետական ​​կառույցները շարունակում են ստուգվել Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից, որն արդեն իսկ ձերբակալել է մի քանի պաշտոնյաների՝ խոշոր յուրացումների համար։

Հիշեցնենք, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանն օրերս 4 ամիս ժամկետով կալանավորել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևին։ Նա մեղադրվում է իշխանության չարաշահման և 144 միլիոն մանաթ պետական ​​միջոցների յուրացման համար։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Նախիջևանի Մաքսային կոմիտեում՝ ձերբակալելով նաև գերատեսչության բաժնի պետ Մանսուր Ասկերովին։ Նոյեմբերի 24-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրան ևս 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Նա էլ մեղադրվում է 132 մլն մանաթի յուրացման մեջ։ Ըստ լրատվամիջոցների՝ Նախիջևանի մաքսայինում շուրջ 10 մարդ է ձերբակալվել:

Միաժամանակ, այսօր էլ Նախիջևանի կապի և նոր տեխնոլոգիաների նախարար Վյուսալ Սևդիմալիևն ու Cahan Holding ընկերությունների միության նախագահ Վուգար Աբասովն են տարվել Բաքու՝ հարցաքննության, որից հետո կրկին վերադարձվել են Նախիջևան։

Բաքվում տարբեր փորձագետներ նշում են, որ ուժային կառույցների հիմնական հարվածն ուղղված է «Նախիջևանի խան»  Վասիֆ Թալիբովի դեմ, որը մինչև վերջերս համարվում էր անձեռնմխելի, և հիմա օղակը սկսել է սեղմվել անձամբ նրա ընտանիքի անդամների շուրջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, որոշել է վերջ դնել նրա 27-ամյա  կառավարման ժամանակաշրջանին։

Հավելենք, որ Թալիբովը հայտնի է որպես Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ամենամոտ մարդկանցից մեկը։ Նախիջևանում Հեյդար Ալիևի ղեկավարման տարիներին (1991-1993 թթ.) Թալիբովը եղել է Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնականը, 1995 թվականից մինչ օրս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն է։ Թալիբովն իշխանության է հասել Սևիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ, որը Հեյդար Ալիևի զարմուհին է՝ եղբոր դուստրը։ Որոշ փորձագետներ էլ, հենց Ալիևների հետ բարեկամական կապերը հաշվի առնելով, նշում են, որ հազիվ թե Թալիբովի ու նրա ընտանիքի անդամների դեմ լուրջ պատժիչ գործողություններ իրականացվեն։

Հիշեցնենք, որ օրերս նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով վերացվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական ​​մաքսային կոմիտեն։ Փոխարենը Մաքսային պետական ​​կոմիտեի կազմում կգործի Նախիջևանի գլխավոր մաքսային վարչությունը։ Վերջերս նաև լուծարվել էր Նախիջևանի Պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել Ադրբեջանի ՊԱԾ Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։

Նախիջևանի կառույցներն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու՝ Ալիևի քայլերը բուռն քննարկումներ են առաջացրել երկրում։ Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներ էլ տեղեկություններ են տարածում, թե Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ Ինքնավար Հանարպետությունում ուժայինների գործողությունները համակարգում է Իլհամ Ալիևի ռազմական հարցերով օգնական Մահերրամ Ալիևը, որն արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Նախիջևանում։

Էմմա Չոբանյան