Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 101 տոկոսով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը 2022 թվականի երրորդ եռամսյակում հասել է 745,3 մլն դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2021 թվականի երրորդ եռամսյակի վերջնական տվյալները, գրում է Aliq Media-ն:

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի ընդհանուր 9 ամիսների արդյունքներով ՕՈւՆ-ի չափը կազմել է 1,67 մլրդ դոլար, ինչը 101 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Geostat-ի փոխանցմամբ՝ երրորդ եռամսյակում 745 մլն դոլարից 446 մլն դոլարը գոյացել է վերաներդրումներից, սեփական կապիտալում ներդրումները կազմել են 226 մլն դոլար, իսկ պարտքային պարտավորությունները՝ 72,4 մլն դոլար։

Նույն ժամանակահատվածում՝ ամենաուղիղ օտարերկրյա ներդրումները կատարվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում և կազմել 265,3 մլն դոլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 35,6 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 159,0 մլն դոլարով՝ 21,3 տոկոս, երրորդ տեղում է արվեստի, զվարճանքի և հանգստի ոլորտը՝ 143,2 մլն. դոլարով՝ 19,2 տոկոս:

«Երրորդ եռամսյակում ներդրումների ծավալով առաջին տեղում է Իսպանիան՝ 165,9 մլն դոլարով, որը կազմում է ՕՈւՆ-ի 22,3 տոկոսը, երկրորդ տեղում է Միացյալ Թագավորությունը՝ 122,9 մլն դոլարով՝ 16,5 տոկոս, իսկ երրորդ տեղում Իռլանդիան է՝ 120,3 մլն դոլարով՝ 16,1 տոկոս: 10 խոշորագույն ներդրող երկրների բաժինը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 86,5 տոկոսը»,- նշված է տարածված հաղորդագրությունում: