ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.12.2022 | 18:22Ազգային ժողովը 65 կողմ, 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:
Ներքին գործերի նախարարությունը ներառելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Նախարարության ենթակայությամբ լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու է լինելու կադրերի որակի համար, իրականացնելու է համապատասխան ուսուցումը: