Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են․ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ: