Վրաստանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների վիճակը չի բարելավվել. SJC

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) հրապարակել է 2022 թվականին Վրաստանում իրավահավասարության քաղաքականության ուղղությամբ մարդու իրավունքների վիճակի գնահատականը, ըստ որի՝ 2022 թվականին հավասարության քաղաքականության ուղղությամբ դրական դինամիկա չի նկատվել, գրում է Aliq Media-ն։

Գնահատման մեջ հատուկ ուշադրություն է դարձվել ոչ դոմինանտ էթնիկ և կրոնական խմբերի նկատմամբ պետական ​​քաղաքականության հարցերին, հակամարտող շրջաններում մարդու իրավունքների պաշտպանությանը և ծայրահեղ պահպանողական խմբերին:

Գնահատականի արդյունքների համաձայն.

  • 2022 թվականին պետական ​​քաղաքականության մեջ վերը նշված ուղղություններից և ոչ մեկում էական դրական դինամիկա չի նկատվել, չնայած այն հանգամանքին, որ ֆորմալ քաղաքականության մակարդակում տեսանելի են կառավարության ջանքերը մարդու իրավունքների փաստաթղթերի և գործողությունների ծրագրերի մշակման ու հաստատման ուղղությամբ. իսկ հարակից գործընթացները հիմնարար փոփոխությունների հիմք չեն դառնում:
  • Թեև ոչ դոմինանտ էթնիկ և կրոնական խմբերը ցուցաբերում են բարձր հետաքրքրություն և պատրաստակամություն ինքնակազմակերպվելու և հասարակական կյանքին մասնակցելու համար, ինստիտուցիոնալ քաղաքականության դաշտերը բաց չեն նրանց իրական ժողովրդավարական մասնակցության համար ոչ տեղական, ոչ էլ կենտրոնական մակարդակում:
  • Ընդհանուր առմամբ, այս տարի նկատելի էր պետական ​​հիմնարկների փակ լինելու խնդիրը։ Նույնիսկ այն գերատեսչությունների մակարդակով, որտեղ նախորդ տարիներին ակտիվ էր համագործակցությունը քաղաքացիական կազմակերպությունների հետ, օրինակ՝ ՆԳՆ–ն, Կառավարության վարչակազմը, Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարությունը, այս տարի նրանց մակարդակով հաղորդակցության և երկխոսության գործընթացները թույլ էին, մասնատված և անբավարար:

Ոչ գերիշխող էթնիկ խմբերի իրավական կարգավիճակը

  1. Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի կառավարությունն ընդունել է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման 2021-2030թթ. պետական ​​ռազմավարությունը և համապատասխան գործողությունների ծրագիրը, պետությունը չի ներկայացրել այդ գործընթացի մեկնարկի հետ կապված հիմնարար բարեփոխումներն ու փոփոխությունների նախաձեռնությունները և չի ներկայացրել այս թեմայի պատշաճ քննարկում քաղաքացիական կազմակերպությունների հետ։
  2. Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների թվում պետք է հատուկ շեշտադրել քաղաքացիության խնդիրը, որն այլ իրավունքներից օգտվելու մարդկանց հիմնական իրավունքն ու երաշխիքն են։
  3. Քաղաքացիության խնդիրները հատկապես սուր են Ջավախեթիում ապրող ավելի քան 10 հազար էթնիկ հայերի համար, որոնք կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը աշխատանքային միգրացիայի պատճառով՝ 2008 թվականի պատերազմի ֆոնին. նաև` էթնիկ օսերի, հայրենադարձ մուսուլման մեսխերի և չեչեն փախստականների (մոտ 100 մարդ), որոնք 90-ականների հակամարտության ընթացքում փախել են Վրաստանից։
  4. Քաղաքացիության մասին գործող օրենքներն ու քաղաքականությունը նվազ զգայուն են այս խմբերի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ և Վրաստանում ամուր քաղաքական, մշակութային և սոցիալական կապեր ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց թողնում են առանց տարրական քաղաքական և սոցիալական իրավունքների:
  5. 2022 թվականի դրական իրադարձություններից կարելի է համարել Վրաստանի խորհրդարանի պատրաստած «Պատմամշակութային ավանդույթներին անհամապատասխան ազգանունը փոխելու իրավունքի մասին» օրենքի նախագիծը, որը քաղաքական օրակարգ է ներառվել աննախադեպ ինքնակազմակերպումից հետո։

Ոչ գերիշխող կրոնական խմբեր, կրոնական ազատություն և քաղաքականություն

Այս տարի պետությունը կրոնի ազատության հետ կապված որևէ կարևոր որոշում չի կայացրել։ Կրոնական փոքրամասնությունների անհավասար վիճակը դեռևս մնում է էական մարտահրավեր։