Պայթյուն և հրդեհ Անգարսկի նավթավերամշակման գործարանում. պայթյունի հզորությունից սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Իրկուտսկի շրջանի Անգարսկի նավթավերամշակման գործարանում պայթյուն և ուժեղ հրդեհ է գրանցվել։ Պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ երկրաֆիզիկական ծառայությունը սեյսմիկ իրադարձություն է գրանցել։

Միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Սիբիրի խոշորագույն ձեռնարկությունում, որը ներառված է «Ռոսնեֆտ»-ի մեջ։
Անգարսկի նավթաքիմիական ընկերության (ANHK) արդյունաբերական տեղամասում գտնվող պրոցեսորային գործարանում հրդեհը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 06:00-ին: Հրդեհը տարածվել է 2,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա, տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում այն մարվել է։

Նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ գրանցվել է սեյսմիկ իրադարձություն, որը տեղի բնակիչներից շատերը շփոթել են երկրաշարժի հետ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ պայթյունը զգացվել է նաև Իրկուտսկում (Անգարսկից ավելի քան 40 կմ ուղիղ գծով)։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնել են, որ միջադեպի նախնական պատճառը պրոցեսորային կայանների համակարգերի գազային աղտոտվածությունն է։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել արտադրական անվտանգության պահանջները խախտելու դեպքի առթիվ։

 

Տաթև Ֆռանգյան