Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նիստի ընթացքում ներկայացրեց երկրորդ միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ արձանագրելով, որ առկա է չպարզաբանված մեղադրանք և այդ մեղադրանքով քրեական հետապնդումը շարունակվել չի կարող։ Պաշտպանը գտնում է, որ Քոչարյանին …