Ամփոփվել է ՀԿԱԾ ընթացիկ տարվա գործունեությունը

Լուրեր

20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել տարեկան ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների՝ 2022 թվականին իրականացված աշխատանքները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև 2023 թվականի միջոցառումների համալիր ծրագիրը։

ՀԿԱԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են իրենց բաժինների՝ ընթացիկ տարվա գործունեության արդյունքներն ու ներկայացրել իրականացված միջոցառումները։ Արձանագրվել է, որ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների տարեկան պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են, առանձին ծրագրեր էլ կշարունակվեն հաջորդ տարի։ Համադրելի ցուցանիշներով՝ նախորդ տարիների համեմատ՝ բոլոր բաժիններում իրականացված պլանավորված ու արտահերթ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների աճ է գրանցվել։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի քննարկման և կարիքների գնահատման արդյունքում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ գալիք տարում նախատեսված միջոցառումների հետևողական և պատշաճ իրագործման, ինչպես նաև Ծառայության բնականոն գործունեության, արդյունավետ աշխատանքի ապահովման ուղղությամբ։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից ցուցում է տրվել 2023 թվականին իրականացման ենթակա միջոցառումների ծրագիրը մշակելիս ելակետ ընդունել նաև ներկայումս մշակվող՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների ուղղություններն արտացոլող հայեցակարգը։

Առանձնահատուկ շեշտվել է 2023 թվականին ևս իրականացնել հարկադիր կատարողների վերապատրաստումները, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով և Դատական և իրավական բարեփումների 2022-2026թթ․ ռազմավարությամբ նախատեսված հարկադիր կատարման ոլորտին վերաբերող միջոցառումները։