ԱՄՆ-ն անհանգստացած է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ազատազրկման վճռի կապակցությամբ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը «խորապես անհանգստացած է ու հիասթափված» Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատազրկման դատապարտելու՝ թուրքական դատարանի որոշման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, գրում է Reuters-ը։

«Այս անարդար դատավճիռը հակասում է մարդու իրավունքների հարգման, հիմնարար ազատություններին և օրենքի գերակայության սկզբունքներին: Մենք մնում ենք խիստ անհանգստացած Թուրքիայում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, քաղաքական և բիզնես առաջնորդների նկատմամբ շարունակվող մեղադրանքների և նրանց երկարատև նախնական կալանքի որոշումների կապակցությամբ»,- ասել է Պատելը։

Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել էր 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ իբրև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար ու արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Եթե Իմամօղլուի դատավճիռը հաստատվի բարձրագույն մարմնի կողմից, նա կարող է զրկվել իր պաշտոնից՝ քաղաքական գործունեություն ծավալելու հնգամյա արգելքի պատճառով։

Հավելենք, որ 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից է համարվում։ Տարբեր սոցհարցումների համաձայն՝ նա գերազանցում է Էրդողանին և ունի ընտրություններում հաղթելու լրջագույն հնարավորություն։ Այսպիսով, Էրդողանն իր ճանապարհն ազատում է լրջագույն մրցակցից։

Էմմա Չոբանյան