Գերմանիայում ռազմամթերքի արտադրության նոր գործարան է կառուցվում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բեռլինի խնդրանքին ի պատասխան՝ Ուկրաինային զինամթերք վերարտահանելու Շվեյցարիայի երկու մերժումից հետո, գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը ռազմամթերքի արտադրության նոր մեծ գործարան է կառուցում։ Միջին տրամաչափի զինամթերքի արտադրության հոսքագծերը պետք է պատրաստ լինեն 2023 թվականի հունվարին, նպատակը զինամթերքի ինքնավար մատակարարումն է Բունդեսվերին։ Կոնցեռնից տեղեկությունը հաստատել են dpa լրատվական գործակալության հետ զրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Rheinmetall-ի ներկայացուցչի խոսքով՝ ուշադրությունը կենտրոնացված է Գերմանիայի ռազմամթերքի մատակարարման վերականգնման ուղղությամբ, որն անկախ կլինի արտասահմանյան արտադրական օբյեկտներից: Նա նշել է, որ որոշում է կայացվել Գերմանիայում արտադրել 20-35 մմ տրամաչափի զինամթերք։

Արտադրությունը կսկսվի 2023 թվականի հունիսին, իսկ հուլիսին Rheinmetall-ը կկարողանա մատակարարել Gepard ինքնագնաց զենիթային զենքերի առաջին խմբաքանակը։ Այսպիսով, եթե Գերմանիայի դաշնային կառավարությունը համապատասխան հրաման ուղարկի, Ուկրաինան կարող է ստանալ մինչև 300 հազար միավոր զինամթերք, հավելել է կոնցեռնի ներկայացուցիչը։ Թե կոնկրետ որտե՞ղ է կառուցվում նոր գործարանը, չի հրապարակայնացվում:

Ավելի վաղ Շվեյցարիայի իշխանությունները երկու անգամ մերժել էին Բեռլինի՝ Ուկրաինային զինամթերքի վերարտահանման խնդրանքը․ խոսքն Ուկրաինային մատակարարված Gepard համակարգերի համար շվեյցարական արտադրության արկերի մատակարարման մասին է։ Դեռևս ամառվա սկզբին Գերմանիան Բեռնի կառավարությունից թույլտվություն խնդրեց 12,400 նման արկ վերարտահանել Ուկրաինա, սակայն մերժում ստացավ՝ պատճառաբանելով Շվեյցարիայի չեզոքությունը։

Տաթև Ֆռանգյան