ԱՄՆ-ը մտադիր է «խելացի ռումբերի» համար նախատեսված համալիրներ փոխանցել Ուկրաինային․ The Washington Post

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային ուղարկել առաջադեմ էլեկտրոնային սարքավորումներ, որոնք կարող են չկառավարվող ավիացիոն զինամթերքը վերածել «խելացի ռումբերի», որոնք էլ իրենց հերթին կարող են բարձր ճշգրտությամբ խոցել ռուսական դիրքերը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սարքավորումներում GPS տեխնոլոգիայի վրա հիմնված սարք է, որը կարող է տեղադրվել տարբեր զինատեսակների վրա: Լրատվամիջոցի զրուցակիցները չեն հստակեցրել՝ ուկրաինական կողմը նման լրակազմերով կհամալրելու է ավիացիա՞ն, թե՞ ցամաքային զենքերը։

Հրապարակման պահին պարզ չի եղել նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կամ ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականն արդյո՞ք հավանություն տվել են նման սարքավորումների մատակարարմանը։ Վաշինգտոնը նախկինում Ուկրաինային մատակարարել է առաջադեմ սպառազինություն, այդ թվում՝ արագընթաց HARM հակառադարային հրթիռներ։

Հավելենք, որ օրերս էլ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգեր մատակարարել։

Էմմա Չոբանյան