Հոկտեմբերի 21-27-ը ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ …

