Աշխարհում ռեկորդային թվով լրագրողներ են բանտարկված․ Թուրքիան գլխավոր իրավախախտների թվում է

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) պարզել է, որ ռեկորդային թվով լրագրողներ են ներկայում բանտարկված ամբողջ աշխարհում, իսկ Թուրքիան բանտարկողների թոփում է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 363 լրագրողներ գտնվում էին կալանքի տակ։ Իրանը, Չինաստանը, Մյանմարը, Թուրքիան և Բելառուսը բանտարկված լրագրողների թվով առաջին հորիզոնականներում են։

Թուրքիայում բանտարկված լրագրողների թվի զգալի աճ է գրանցվել, հայտարարել է CPJ-ն՝ նշելով, որ 2022 թվականին երկրում պահվող լրագրողների թիվը 18-ից հասել է 40-ի, իսկ ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է 25 քուրդ լրագրող։ Թուրքիայում քուրդ լրագրողները հաճախ ենթարկվում են իրավական ոտնձգությունների, դատավարությունների և բանտարկության՝ քրդական խնդիրների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մասին հաղորդումների համար։

Կոմիտեն նշում է, որ չնայած այս տարվա բանտարկված լրագրողների թվի աճին՝ Թուրքիայում բանտարկված լրագրողների թիվը դեռ ավելի քիչ է, քան 2016-ի հեղաշրջման փորձից հետո։ Այնուամենայնիվ, Թուրքիայի անկախ մամուլը շարունակում է թուլացած մնալ կառավարության հետապնդումներից, գերիշխող դիրքերից և լրագրողների բռնի աքսորից կամ մասնագիտությունից հեռանալու պատճառով։

Կոմիտեն նաև նախազգուշացնում է, որ Թուրքիայում վերջին ձերբակալությունները կարող են ազդարարել մամուլի ազատության դեմ նոր հարձակում հաջորդ տարվա ընտրություններից առաջ՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների մասին նոր օրենքը, որը պահանջում է ազատազրկում ապատեղեկատվություն տարածելու համար:

Էմմա Չոբանյան