Իրանի իրավապահ մարմինները հայտնել են «անկարգությունների» շուրջ 3 հազար մասնակիցների ձերբակալությունների մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի պատգամավոր Ահմադ Ալի-Ռեզա Բեյգին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «3 հազար մարդ, որոնք մասնակցել են Թեհրանում անկարգություններին, ձերբակալվել են»,- ասել է իրանցի պատգամավորը։ Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի …

