ԵՄ-ն այսօր գրավոր կհաստատի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը։  Այս մասին դեկտեմբերի 15-ի երեկոյան թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Եվրամիությունում Չեխիայի նախագահությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթն է, որը համաձայնեցվել է ԵՄ-ում Չեխիայի նախագահության շրջանակներում, այն վաղը կհաստատվի գրավոր ընթացակարգով»,- ասվում է զեկույցում։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Սև ցուցակում, ըստ ֆոն դեր Լեյենի, կներառվեն ռուսաստանցի մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձինք: Նրանց թվում են Ռուսաստանի զինված ուժերի հետ կապված անձինք և ընկերություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, Պետդումայի պատգամավորներ և Դաշնային խորհրդի անդամներ, ինչպես նաև նախարարներ, նահանգապետներ և այլ քաղաքական գործիչներ։
«Այս ցուցակը ներառում է Ռուսաստանի դաժան և կանխամտածված հրթիռային հարձակումների հետ կապ ունեցող հիմնական դեմքերին,  ուկրաինացի երեխաների առևանգման և ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների գողության հետ կապ ունեցողները», – պարզաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Որպես պատժամիջոցների 9-րդ փաթեթի մաս՝ ԵՄ հանձնաժողովն առաջարկել է արտահանման լրացուցիչ սահմանափակումներ մտցնել երկակի նշանակության ապրանքների, մասնավորապես՝ որոշակի քիմիական բաղադրիչների,  էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմական արդյունաբերության մեջ։

Տաթև  Ֆռանգյան