Հաշվապահներից քչերը դուրս կմնան․ պարզաբանում են Գյումրու համայնքապետարանից

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Գյումրու ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք երկու օր է՝ բանավոր ահազանգեր են ստանում համայնքային ենթակայության կազմակերպությունների հաշվապահների հաստիքների կրճատման մասին, որի հիմքով նրանց սպառնում է աշխատանքից ազատում։

Ավագանու անդամները հայտարարության մեջ նշում են, որ աշխատակիցների կողմից բարձրացվող հարցը համայնքապետարանի ղեկավարության կողմից երբևէ չի քննարկվել խմբակցությունների հետ և մինչ օրս որևէ նախագծով չի ներկայացվել քննարկման։

Եվ մինչև վերջիններս այսօր ժամը 13․00-ին կհանդիպեն Գյումրու քաղաքապետ Վադգես Սամսոնյանի հետ ու նրանից պարզաբանում կստանան, քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը նշում է, որ դա ընդամենը գաղափար է ու հայտնի չէ՝ երբ իրականություն կդառնա։

Ըստ նրա՝ հաշվապահները պարտադիր պիտի աշխատեն համակարգչային հայկական ծրագրով և թերևս առաջին անգամ քննություն կհանձնեն այդ ծրագրից․ նրանք, ովքեր կհաղթահարեն, կշարունակեն աշխատանքը։

Մեր զրուցակիցը չի հերքում, որ օպտիմալացում կլինի՝ տնտեսումներ անելու նպատակով, սակայն, ըստ նրա, հաշվապահներից քչերը դուրս կմնան․ որոշ մարդիկ թոշակի կգնան, որովհետև համայնքային ծառայող են ու օրենքն է այդպես պահանջում, մյուսներն էլ անգործ չեն մնա, քանի որ բացի ՀՈԱԿ-ից այլ կառույցներում ևս աշխատում են։

Գյումրու համայնքապետարանում կստեղծվի կենտրոնացված հաշվապահություն, մի հաշվապահը կսպասարկի 3-4 կառույցների, Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների թիվը 54-ն է։ Լենա Ջիլավյանը, սակայն, մեկ անգամ ևս նշում է, որ գաղափարը դեռ նախնական քննարկման փուլում է։

Արմիկ Մովսիսյան