Գյումրիում մտադիր են կրճատել ՀՈԱԿ-ների շուրջ 5 տասնյակ հաշվապահներին․ ահազանգում են «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունների ղեկավարները

Լուրեր

15.04.2026 | 16:26
Մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական թիրախը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:22
Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա է խաղաղությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:14
ԱՄՆ պաշտոնյաներն այցով Բաքվում են
15.04.2026 | 16:06
ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ռեկորդային ցուցանիշ է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:03
Պատժամիջոցների տակ գտնվող իրանական լցանավը հատել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը
15.04.2026 | 15:58
Փաշինյանն ԱԺ-ում օրենք խախտեց
15.04.2026 | 15:55
Գրիգորի Խաչատուրովին առնչվող երկրորդ գործն է ուղարկվել դատարան
15.04.2026 | 15:47
Հայաստանը և Եգիպտոսը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում
15.04.2026 | 15:39
«Լիվերպուլի» հարձակվողը Ֆրանսիայի հավաքականին չի օգնի ԱԱ-2026-ում
15.04.2026 | 15:28
Իրանը չինական ռազմական արբանյակ է օգտագործում՝ ԱՄՆ բազաները թիրախավորելու համար. FT
15.04.2026 | 15:20
Կալանքը շատ հաճախ կիրառվում է որպես ճնշման միջոց, եբեմն տեսանելի չի` ինչպես է հիմնավորվում. Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 15:10
ԵՄ-ն նոր առաքելություն կուղարկի ՀՀ // Կարապետյանը՝ ՌԴ-ի և Կիպրոսի անձնագրերից հրաժարվելու մասին․ ԼՈՒՐԵՐ
15.04.2026 | 15:05
Համաձայն չեմ, որ հարուստը լինի երկրի ղեկավար. Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:56
Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:48
Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ը ժամանակ չունի Ուկրաինայի համար. Զելենսկի
Բոլորը

Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հաշվապահների հաստիքները մտադիր են կրճատել։ Այս մասին Գյումրու համայնքապետարանից բանավոր տեղեկացրել են ՀՈԱԿ-ների տնօրեններին։ Վերջիններս էլ իրենց հերթին հայտնել են հաշվապահներին։ Գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված հաշվապահներից շատերը դիմել են Գյումրու ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցություններին՝ խնդրելով բարձրաձայնել այս թեման ու պաշտպանել իրենց իրավունքները։ Երկու խմբակցությունների ղեկավարները՝ «Զարթոնքը» ներկայացնող Վարդևան Հակոբյանն ու «Ապրելու երկիրը» ներկայացնող Կարեն Մալխասյանը, սոցիալական ցանցերի իրենց էջերում այս առիթով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Երկու օր է՝ ինչ չեն դադարում բանավոր ահազանգերը «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցություններ՝ կապված համայնքային ենթակայության կազմակերպությունների հաշվապահների հաստիքների կրճատման հետ, որի հիմքով նրանց սպառնում է աշխատանքից ազատում։

Աշխատակիցների կողմից բարձրացվող հարցը համայնքապետարանի ղեկավարության կողմից երբևէ չի քննարկվել խմբակցությունների հետ և մինչ օրս որևէ նախագծով չի ներկայացվել քննարկման։

Եվ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հարցում է կատարվել Գյումրի համայնքի ղեկավարին՝ ստացվող տեղեկատվության իրականությունը ճշտելու համար, խմբակցության ղեկավարներս օգտվելու ենք Գյումրու ավագանու կանոնակարգի դրույթով և այս հարցի պարզաբանման համար հնարավորինս սեղմ ժամկետում հանդիպում ենք ունենալու Գյումրի համայնքի ղեկավարի հետ»,-գրված է հայտարարության տեքստում։

Երկու խմբակցությունների ղեկավարներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ հաստիքացուցակի փոփոխություն չի կարող լինել առանց ավագանու անդամների հետ քննարկման։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց, որ իրենց հետ նման քննարկում չի ծավալվել, հետևաբար, և վաղը կհանդիպեն Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ ու կփորձեն հասկանալ՝ ում նախաձեռնությունն է սա։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խոսքը 50-ից ավելի հաշվապահների մասին է։
Ըստ նրա, կհանդիպեն քաղաքապետի հետ ու կպարզաբանեն՝ արդյո՞ք իրական է այս մտադրությունը և ի՞նչ պատճաբանությամբ են նման քայլի դիմում։ Ըստ ավագանի անդամի, եթե պատճառաբանելու են ֆինանսներիի տնտեսումը,ապա չպիտի մոռանալ, որ աշխատատեղերի հարցը ամենացավոտն է Շիրակի մարզում։

Ըստ Վարդևան Հակոբյանի՝ հաշվապահները նվազագույն աշխատավարձ են ստանում, շատերն աշխատում են կես դրույքով։ Նա ասաց՝ զրուցել է իրեն ահազանգած անձանց հետ, նրանից ոմանք փաստել են, թե բանավոր ծանուցում են ստացել, որոշ ՀՈԱԿ-ների տնօրեններ էլ նշել են, որ Գյումրու համայնքապետարանից արդեն իսկ ձևանմուշ են տրամադրել, որպեսզի ուղարկեն հաշվապահներին։

Վարդևան Հակոբյանը նշում է՝ ամեն ինչ պարզ կդառնա քաղաքապետի հետ հանդիպումից հետո։ Իրենք կպարզեն, թե որքան խնայողություն կանի քաղաքապետարանը հաշվապահներին կրճատելով և արդյոք արդարացված կլինի նման քայլը։ Գյումրու քաղաքապետարանից խոստացան այս հարցին անդրադառնալ ավելի ուշ։

Արմիկ Մովսիսյան