ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ, հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա դատարանին հետապնդել ամերիկացիներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արգելելու է գործարքները դատարանի հետ՝ «զրկելով նրան ռեսուրսներից և կաթվածահար անելով գործելու նրա կարողությունը»։

ՄՔԴ դատախազի տեղակալ Նաժաթ Շամիմ Խանը դատապարտել է պատժամիջոցները և հայտարարել, որ դրանք չեն կանգնեցնի դատարանի աշխատանքը։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ դատարանի նախկին դատավորներից մեկը՝ Նավանեթհեմ «Նավի» Փիլեյը, արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։

ԱՄՆ-ը բազմիցս դժգոհություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի գործունեության կապակցությամբ, մասնավորապես՝ այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն կալանքի օրդերներ է տվել Իսրայելի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, ինչպես նաև Աֆղանստանում կռված ամերիկացի զինվորների վերաբերյալ այժմ արդեն փակված հետաքննության առնչությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի