Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օսլոյում հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։

«Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթեմ «Նավի» Փիլլային՝ խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված նրա ջանքերի համար»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Նավի Փիլայը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում։ Նոբելյան կոմիտեն նշել է, որ հայրենիքում բախվելով խորքային համակարգային խտրականության, ռասայական տարանջատման և մեկուսացման՝ նա դարձել է իրավաբան և իրավունքի ոլորտի առաջամարտիկ։

Փիլայը Հարավաֆրիկյան Հանրապետության Գերագույն դատարանի առաջին կին դատավորն է եղել «ոչ սպիտակամորթ» բնակչությունից։ Նա նաև եղել է Ռուանդայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի նախագահը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ Ներկայում շարունակում է աշխատել որպես Միջազգային քրեական դատարանի դատավոր։

«Միջազգային դատական նշանակալի գործընթացների ընթացքում նա ապացուցել է, որ իրավական միջոցները կարող են նպաստել պատերազմի և բռնության գործողությունների կանխարգելմանը։ Նավի Փիլեյը նաև նպաստել է միջազգային իրավունքի ինստիտուտների ամրապնդմանը։ Նրա անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և անսասան վճռականությունը նրան դարձրել են մեր ժամանակների ամենահարգված միջազգային իրավաբաններից մեկը»,- ասվում է կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ։

2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել Մարիա Կորինա Մաչադոն՝ Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Նա իր Նոբելյան մեդալը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը երկար ժամանակ ցանկանում է ստանալ այս մրցանակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի