Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

Ադրբեջանի մի շարք դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարբեր տեսանյութեր են տարածվում։ Բաքվի թիվ 69 դպրոցի աշակերտները բողոքել են այն փաստի դեմ, որ իրենց հիջաբ կրող դասընկերուհիներին թույլ չեն տալիս մտնել դպրոց: Որպես բողոքի նշան՝ աշակերտները դասերին չեն մասնակցել և պահանջել են, որ իրենց հիջաբ կրող դասընկերներին թույլատրվի մտնել դպրոց:

Հաղորդվում է, որ բողոքի ցույց է տեղի ունեցել Մասալլիի շրջանի Մոլլաոբա գյուղի Բ. Շիրիևի անվան միջնակարգ դպրոցում։ Աշակերտները բարձրացրել են հիջաբի արգելքի դեմ բողոքի պաստառներ, նաև կարգախոսներ վանկարկել՝ պահանջելով, որ իրենց հիջաբ կրող դասընկերներին թույլատրվի դպրոց հաճախել։

Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Հիջաբ բառը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին չեն թողնում դասերին մասնակցել։ Աշակերտներն ու ծնողները բողոքում են հիջաբ կրող աղջիկների կրթության իրավունքի սահմանափակման դեմ և պահանջում որ նրանց թույլատրվի մտնել դպրոց:

Բացի այդ, վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանում մի շարք դպրոցների հանձնարարական է տրվել՝ հիջաբով ուսուցիչներին թույլ չտալ դասավանդել։ Հաղորդվում է, որ դպրոցներ նման հրահանգներ են ստացել Գիտության և կրթության նախարարությունից։ Հիջաբ կրող ուսուցիչները պարտավոր են կա՛մ հանել դրանք, կա՛մ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։

Էմմա Չոբանյան