«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսների, թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողովը։ Ժողովականներն անդրադարձել են Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների գործողություններին և Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին՝ հայտարարելով, որ անթույլատրելի են Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու և նրա ինքնավարությունը սահմանափակելու փորձերը։ Նրանք կոչ են արել պահպանել սահմանադրական կարգը, ազգային միասնականությունն ու համերաշխությունը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու է Հայոց Եկեղեցու և հավատացյալների իրավունքները։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ուղղորդման ներքո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։ Այս նախաձեռնությունը հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը։

Իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով և եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Ստեղծված քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ և իրավասություններ՝ Եկեղեցու կանոնական իրավասու մարմինների փոխարեն որոշելու Եկեղեցու ներքին կյանքին և կառավարմանը վերաբերող տարբեր հարցերի կանոնական պատշաճությունը։

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն Եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը։

Ի սկզբանե կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության։ Մինչդեռ հայրենի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պարտավորեցնում են ամենքիս լինել միասնական, համերաշխ և հաստատակամ։ Հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին պահպանել հոգևոր զգոնությունն ու աղոթական հանդարտությունը և հակաեկեղեցական մերժելի այս երևույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։
Թող Երկնավոր Տերը խաղաղ և անվրդով պահի Հայաստան աշխարհը, համախումբ՝ հավատավոր մեր ժողովրդին, անսասան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր բոլոր կառույցներով ի սփյուռս աշխարհի։ Իմաստություն, հավատ և հուսառատություն ամենքիս՝ արժանապատվորեն հաղթահարելու մերօրյա փորձությունները»։