ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը զեկույցներ էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար։ Հաննինգին ձերբակալել են լրտեսության կասկածանքով։ Բոլորն անմիջապես մտածեցին, որ նա աշխատում էր Ռուսաստանի օգտին, սակայն Der Spiegel-ը գրում է, որ ամենևին էլ այդպես չէ․ նա աշխատել է Ալիևի և նրա հետախուզության համար։ Այս մասին ասվում է Эхо-ի անդրադարձում։

Նշվում է, որ Ադրբեջանի տրամադրության տակ կա ևս մեկ բարձրաստիճան հետախույզ, որը գտնվում է նրա խնամակալության ներքո, ընդ որում՝ նա արդեն ոչ թե նախկին պաշտոնյա է, այլ գործող։ Խոսքը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մասին է։ Ժամանակին «Պրոյեկտ» նախագիծը ցույց է տվել, որ Նարիշկինի բարեկեցիկ կյանքի համար պատասխանատու էր, կամ գուցե մինչ օրս էլ պատասխանատու է, Գոդ Նիսանովը։

Նիսանովը Ռուսաստանում առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերն է, «Սադովոդ» շուկայի տերը և Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստներից մեկը։

Նարիշկինը գնում էր ժամանակ անցկացնելու Նիսանովին պատկանող VIP բաղնիքում, նրա դուստրը փաստացի աշխատում էր Նիսանովի մոտ, օգտվում էր նրա ինքնաթիռից, նրանից բնակարաններ էր ստանում և այլն։ Նարիշկինի մշտական ուղեկիցն Էլման Բայրամովն է․ նա Նարիշկինին և՛ շոգեբաղնիք էր տանում, և՛ նրա հետ մասնավոր ինքնաթիռով թռչում։ Բայրամովը Նիսանովի գործընկերն է, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության առաջին փոխվարչապետ Էյուբովի խնամին (գործարարի դուստրն ամուսնացած է պաշտոնյայի որդու հետ)։

«Հավանաբար իմաստ չունի հեգնել այն հարցում՝ արդյո՞ք Նարիշկինը կձերբակալվի Ադրբեջանի օգտին լրտեսելու համար, ինչպես Հաննինգը: Ի վերջո, օտարերկրյա գործակալը Նարիշկինը չէ, այլ քաղաքագետ Մարկովը: Բայց ինձ հետաքրքրում է մեկ այլ բան. արդյո՞ք Հաննինգից և Նարիշկինից ստացված տեղեկատվությունը մնացել է Բաքվում, թե՞ այն հասել է Թուրքիայի ավագ գործընկերներին: Մի օր ես կցանկանայի տեսնել լրտեսական թրիլեր այս մասին»,- գրել է հետաքննող լրագրող Անդրեյ Զախարովը իր անդրադարձում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի