Նոր խոշոր պատերազմի կհանգեցնի ՀՀ-ի՝ Արևմուտքի օգնություն չընդունելը․ կապված են մեր ձեռքերը, Ալիևն առաջախաղացումը կշարունակի․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՌԴ և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք Ալիևի այս սադրանքները․ ստեղծել է հումանիտար աղետ և էներգետիկ ճգնաժամ՝ փակելով Լաչինի միջանցքը և դադարեցնելով գազամատակարարումը, Լաչինի միջանցք ուղարկելով «էկոակտիվիստների», որոնք իրենց ձեռքերի մեջ սպանում են աղավնուն։ Այս գործելաոճը հիշեցնում է Ուկրաինայում ՌԴ-ի առաջացրած ճգնաժամերը։

-Համաձայն եմ՝ գործելաոճը նման է։ Իհարկե, այն, ինչ կատարվում է, ակնկալվում էր, և կարծում եմ՝ շարունակվելու է․ սա ոչ ռազմական մեթոդների կիրառում է, հոգեբանական ճնշումներ գործադրելու և այնպիսի պայմաններ ստեղծելու, որ Արցախում բնակվող հայությունը հուսահատվի՝ նաև տեսնելով, թե ինչպես է Հայաստանը չեզոք դիրք գրավում։ Ադրբեջանի հաշվարկն այն է, որ, ի վերջո, դիմադրությունը կկոտրվի Արցախում։ Նման քաղաքականությունը սպասելի էր, առաջին անգամ չէ, այս գործելաոճն Ադրբեջանը բավական երկար ժամանակ է կիրառել․ սա ճնշումների և էթնիկ հայությանն Արցախից հանելուն միտված քաղաքականություն է, և սա է եղել պատճառաներից մեկն այս կոնֆլիկտի առաջացման։ Բավականին հաջող կերպով Ադրբեջանը շարունակաբար հետևել է այս քաղաքականությանը։ Իսկ հայկական կողմն այդպես էլ չկարողացավ ձևակերպել, թե ինչպիսի տեսլական ունի Արցախի վերաբերյալ։ Ադրբեջանը տասնամյակներ ի վեր վարել է հստակ քաղաքակություն, այն է՝ Արցախը վերածել երկրորդ Նախիջևանի։

-Տիկի՛ն Գևորգյան, Ադրբեջանը միջազգային հանրությանն ասում է՝ արցախցիները մեր քաղաքացիներն են, մեր Սահմանադրության ներքո պատրաստ ենք ապահովել նրանց իրավունքները։ Բայց իրենք իսկ կատարում են քայլեր, որոնք ակնհայտորեն հակասում են այս հավաստիացումներին։ Սա դիվանագիտական սխա՞լ է Ադրբեջանի կողմից։ Եթե միջազգային հանրությանը դիտարկենք որպես դատավոր, կարծես թե միջազգային հանրությունը չի հավատում։

-Դատավոր չկա։ Նման մոտեցումը միջազգային հարաբերություններում սխալ է, և այդ սխալը դրվել է 90-ականների սկզբից։ Այդ միֆական միջազգային հանրությանը հղում էր կատարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ասում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է, որ Արցախում ռազմական ներկայություն չլինի, և որ միջազգային հանրության պահանջները բավարարելով՝ կգա արդարություն և խաղաղություն։ Ինչպես տեսնում եք՝ կրախի մատնվեց այս տեսությունը, դժբախտաբար, կրախի մատնվեց՝ վատթարագույն ճանապարհով գնալով։ Հասկանալի դարձավ, որ չկա այն սահմանը, որտեղ Ադրբեջանը կանգ կառնի․ Ջերմուկում խրամատավորված ուժերը դրա վառ օրինակն են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ապա Ադրբեջանը վարում է ծավալապաշտական քաղաքականություն և իր նպատակներն իրագործում է տարբեր մեթոդներով, բոլոր լծակներն օգտագործելով, այդ թվում՝ ուժով ստեղծվում են նոր փաստեր և առաջարկվում են լուծումներ։

Հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը պետք է ձևակերպի ՀՀ իշխանությունը։ Ազդակները ցույց են տալիս, որ հայկական կողմը հետաքրքրված չէ իր պատասխանը ձևակերպելու հարցում։ Հղում են կատարում միջազգային համայնքին, դիմումներ են հղում նրան կամ Մինսկի խմբին, մեղադրանքներ են հնչում ՌԴ-ի հասցեին։ Բայց հայկական կողմն այդպես էլ չի ձևակերպում, թե ինչի է ուզում հասնել Արցախի հարցում։ Հայկական վերլուծության մեջ մեկ կարևոր բաղադրիչ է պակասում՝ աշխարհաքաղաքական իրադաձություններին սթափ գնահատական չկա, և ամենակարևորը՝ չկա հայկական պետության ստրատեգիական շահերի ձևակերպումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան