Չորրորդ օրն է՝ ընդդիմադիր «Արմատ մեդիա» լրատվամիջոցի լրագրողները հնարավորություն չունեն խմբագրությունից կատարելու իրենց աշխատանքը։ Քննչական կոմիտեն հունիսի 5-ին խուզարկել է նրանց գրասենյակը, առգրավել աշխատակիցների հեռախոսներն ու գրասենյակի բոլոր համակարգիչները, կապարակնքել գրասենյակը։ Այս ամենը կատարվել է Ազգային ժողովի ընտրություններից երկու օր առաջ, ինչը, ըստ խմբագիր Աղավնի Սուքիասյանի՝ խոչընդոտներ է ստեղծել ԶԼՄ-ի համար ընտրությունները լուսաբանելու հարցում։ Սուքիասյանը …

