«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Չորրորդ օրն է՝ ընդդիմադիր «Արմատ մեդիա» լրատվամիջոցի լրագրողները հնարավորություն չունեն խմբագրությունից կատարելու իրենց աշխատանքը։ Քննչական կոմիտեն հունիսի 5-ին խուզարկել է նրանց գրասենյակը, առգրավել աշխատակիցների հեռախոսներն ու գրասենյակի բոլոր համակարգիչները, կապարակնքել գրասենյակը։

Այս ամենը կատարվել է Ազգային ժողովի ընտրություններից երկու օր առաջ, ինչը, ըստ  խմբագիր Աղավնի Սուքիասյանի՝ խոչընդոտներ է ստեղծել ԶԼՄ-ի համար ընտրությունները լուսաբանելու հարցում։

Սուքիասյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց․ ընտրությունների օրն իրենց լրագրողները  ընտրատեղամասերում աշխատել են այլ հեռախոսներով, բացի այդ՝ աշխատել են նաև օպերատորները, բայց ստիպված են եղել նյութերի մոնտաժման համար այլ ծառայությունների դիմել։ Այժմ էլ աշխատակիցները ստիպված են տնից աշխատել ու չգիտեն, թե այս ամենը որքան ժամանակ է շարունակվելու։

«Քննչական կոմիտեից չեն հայտնում, թե այս գործը ինչքան ժամանակ կտևի: Այսինքն՝ մարդիկ չգիտեն մեր տեխնիկան երբ կվերադարձնեն, մենք նոր տեխնիկա գնե՞նք, թե՞ ոչ: Լրագրողը չգիտի իր անձնական հեռախոսը երբ կվերադարձնեն»,- ասաց Աղավնի Սուքիասյանը՝ նշելով, որ այն համակարգիչներում, որոնք առգրավել են, եղել են չհրապարակված նյութեր, ռեպորտաժներ, որոնք պետք է հունիսի 7-ին ընդառաջ հրապարակեին։

Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի սեփականատերը  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ալիկ Ալեքսանյանն է, որն ընտրություններից մի քանի օր առաջ  կալանավորվել  է՝ հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու և փողերի լցավման մեղադրանքով։ ԶԼՄ-ում խուզարկությունը կատարվել է հենց այս գործի շրջանակներում։

Աղավնի Սուքիասյանը մեզ հետ զրույցում դիտարկեց, որ Ալիկ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելիս նշել է, որ «Արմատ մեդիա»-ի սեփականատերն է, այսինքն՝ ոչինչ չի թաքցրել։

Գրասենյակում խուզարկության օրը Աղավնի Սուքիասյանը ուղիղ եթերով  դիմել է նաև  Մարդու իրավունքների պաշտպանին՝ հիշեցնելով, որ հինգ ժամ շարունակ ԶԼՄ-ում իրավապահները  խուզարկություն են իրականացնում։  Դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որ գրություններ են ուղարկել տարբեր մարմինների։ Սուքիասյանը, սակայն, տեղյակ չէ, թե արդյոք ՄԻՊ-ի գրություններին պատասխանել են։

«Մեր աշխատանքային իրավունքները ոտնահարված են»,- պնդում է Աղավնի Սուքիասյանը։

Քննչական կոմիտեից Factor․ am-ին հայտնում են, որ խուզարկությամբ հայտնաբերված իրերի հետ կապված կատարվում են վարութային գործողություններ։

 

Արաքս Մամուլյան